Սյունիքի Շուռնուխ բնակավայրում լայն թափով ընթանում են բնակելի տների շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
«Տները կառուցվում են տիպային նախագծերով, որոնցում հաշվի են առնվել սահմանամերձին բնորոշ բոլոր առանձնահատկությունները (ամուր բետոնե հիմքեր, քարե հաստ պատեր, թաքստոցներ և այլն), շուրջ 160 քմ մակերեսով տները կապահովեն շուռնուխցիների լիարժեք կենսապայմանները»,- գրել է Խաչատրյանը: