Կանադայի արևմտյան մասում և ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ափին անոմալ շոգը վտանգավոր է դառնում: Վանկուվերում գրանցվել է մեկ օրում հանկարծակի մահվան 25 դեպք։ Բժիշկները դա բացատրում են ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ: Որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է 47 աստիճանը։ Իշխանությունները բնակչությանը զգուշացնում են ռիսկերի մասին կայուն շոգի պայմաններում՝ տեղեկացնում է euronews-ը։
Շուրջ մեկ տասնյակ մահվան դեպքեր են գրանցվել նաև Միացյալ Նահանգներում՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում՝ Վաշինգտոնում և Օրեգոնում, և դրանք դարձյալ կապում են ջերմային ուժեղ ալիքի հետ:
Այս շաբաթ աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել Սիեթլում և Պորտլենդում: Հյուսիսային Կալիֆոռնիայում ավելացել են անտառային հրդեհները և լուրջ սպառնալիք դարձել Սան Ֆրանցիսկոյից 400 կիլոմետր հյուսիս ընկած բնակավայրերի համար: