Հանրապետության տարածքում հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մինչև հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մանրամասները՝ տեսանյութում: