Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հանդիպման ընթացքում թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական արվեստին և մշակույթին առնչվող հարցեր, հետագա փոխհամագործակցությանն ուղղված քայլերը։
Նորանշանակ դեսպանը ծանոթացել է նաև «Արվե՞ստ, թե՞ գիտություն» նախագծի շրջանակներում ներկայացված ցուցահանդեսին և վերականգնման արվեստանոցի աշխատանքին։