Հունիսի 26-ին՝ ժամը 23:30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հրավառություն էր եղել։ Լռության կանոնների խախտման հետքով մեկնած օպերատիվ խումբը փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։
Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, թե ով էր հրավառությունն իրականացրել։ Երիտասարդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության կանոնները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: