Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում 5-8 հաշվով զիջել է ադրբեջանցի Քանան Հեյբատովին և բավարարվել արծաթե մեդալով:
92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Ավելի ուշ ոսկե մեդալի համար կգոտեմարտի 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: