Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր նվաճեց երեք մեդալ:
125 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Լյովա Գևորգյանը 11:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դարձել էր արծաթե մեդալակիր: 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Այդպիսով՝ Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 1 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե: