Հունիսի երկրորդ կեսին Եվրոպայում եղանակային զիգզագներ էին՝ անոմալ շոգից մինչև ջրհեղեղներ: Շվեյցարիայի մի քանի շրջան պայքարում էր հորդառատ անձրևների դեմ, որոնք ուղեկցվում էին ուժեղ քամիներով ու կարկուտով՝ հայտնում է euronews-ը:
Տուժել է նաև հարևան Գերմանիան: Տեղատարափ անձրևների պատճառով Շտուտգարտի կենտրոնական կայարանի մուտքը փակվել էր հեղեղումից: Մոսկվայում վերջերս, մի քանի րոպեում, տեղացել է ամսական նորմայի 70%-ը: Կայծակն ու ուժեղ քամին կոտրել են ծառերը, պոկել գովազդային վահանակներն ու շինարարական կռունկները, հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն:
Այդ նույն ժամանակ շոգը հասել է Հունգարիա, այստեղ գրանցվել է 40 աստիճան ջերմություն: Իշխանությունները բնակչությանը զգուշացրել են գերջերմացումից և ջրազրկումից: