Այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսի դեմ պատվաստված մոտ 80 հազար քաղաքացի, որը շատ փոքր ցուցանիշ է: Այս ցուցանիշը պատշաճ մակարդակի հասցնելու համար պետք է լայն աշխատանք կատարվի, առաջին հերթին՝ հանրային հաղորդակցության ոլորտում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: