Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը:
«Այս նախագիծը երկար ճանապարհ է անցել, եթե թվով ասեմ՝ երևի սա երրորդ ընթերցումն է»,- ասաց համահեղինակներից Աննա Կոստանյանը: Նրա խոսքով՝ այս օրենքի գերնպատակը արտադրողի համար ՀՀ-ում, ինչպես նաև միջազգային համատեղ արտադրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:
«Ի վերջո հայ արտադրողը կարողանա իր ֆիլմերի և իր զարգացման հետևանքով երկու հիմնական խնդիր լուծել պետության համար՝ միջազգային մշակութային հեղինակություն ձեռք բերել և երկրի տնտեսական աճը խթանել: Վերջինս հնարավոր կարող է դառնալ՝ ներգրավելով ֆիլմարտադրության համար միջազգային հեղինակների»,- ասաց Կոստանյանը: