Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը երկուշաբթի հայտարարել է երեք գեղարվեստական և կրթական հաստատությունների՝ 11 մլն դոլարի պետական ֆինանսավորման մասին:
9 միլիոն դոլար` Սան Ֆերնանդոյի Հարավարևելյան հովտում TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու համար: Ֆինանսական աջակցությամբ և Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ Լոս Անջելեսի Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը:
1 միլիոն ԱՄՆ դոլար էլ կհատկացվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտին:
1 միլիոն դոլար էլ կհատկացվի Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական կրթություն, կազմակերպում է երաժշտական, երգ ու պարի ելույթներ:
«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ցույց են տալիս իրենց ձգտումն ու հաջողությունը մեր երիտասարդությանը կրթելու և ներդրումներ կատարելու հարցում՝ լինի դա արվեստ, կրթություն թե տեխնոլոգիա»,- ասել է օրենսդիր Ադրին Նազարյանը: