ԵՄ երկրները խորհուրդ են տալիս պահպանել կորոնավիրուսի սահմանափակումները հասարակական վայրերում: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնի (ECDC) մամուլի ծառայության խոսնակը:
Խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց հավաքներից՝ անկախ նրանից, թե բնակչության քանի տոկոսն է արդեն պատվաստվել: Այնուամենայնիվ, որոշ իրավիճակներում պահանջները կարող են մեղմացվել նրանց համար, ովքեր լիարժեք պատվաստումներ են կատարել:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Գվատեմալայի կառավարությունը Ռուսաստանին խնդրել է վերադարձնել Sputnik V պատվաստանյութի դոզաների համար տրված գումարը՝ պատվաստանյութը ժամանակին չառաքելու համար:
Գվատեմալայի կառավարությունը պատվաստանյութի ութ միլիոն դեղաչափի համար ապրիլին վճարել է շուրջ 80 միլիոն դոլար, սակայն մինչ այժմ երկիրը ստացել է ընդամենը 150,000 դեղաչափ:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը պատասխանել է, որ շուտով առաքումներ են սպասվում: Ռուսական կողմը վստահեցրել է, որ Sputnik V-ով մեկ ինքնաթիռ Գվատեմալա կմեկնի այս շաբաթ, մյուսը՝ հաջորդ շաբաթվա սկզբին: