Հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 365068 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով կառավարության ստեղծած stopcov.ge կայքին:
Երեկ իրականացվել է 29709 թեստավորում, որից 18220-ը՝ հակամարմինների արագ թեստով, 11489-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 678 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 351144 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 22 մարդ, ընդհանուր՝ 5297:
Դրականության ցուցանիշը՝ օրական 4.02%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.5%, վերջին 7 օրվանը՝ 2.45%: