Վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության կոմիտեն:
Նշվում է, որ ընթացքի մեջ են շենքի արտաքին հարդարման շինաշխատանքները։ Սալաքարերը հեռացնելուց հետո կկատարվեն պատերի արտաքին հարդարման աշխատանքներ:
Շինաշխատանքներն իրականացնում է «Արմեն Շին» ՍՊ ընկերությունը։