Սիրիայի Դեր Զորում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է, որին ի պատասխան ամերիկյան կողմը կրակ է բացել՝ փոխանցում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Օմար նավթարդյունահանման վայրում: Հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերը, որի հետևանքով ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ զինվորականները միայն պատասխան կրակ են բացել: