ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հունիսի 29-ին Հ-53, Սեմյոնովկա ավտոճանապարհը (կմ 13,7) միակողմանի երթևեկելի է։
Վերոնշյալ հատվածում վթարվել էր բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել էր բիտումի արտահոսք, և ճանապարհահատվածը երկկողմանի փակ էր։