ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջիկայում կպատրաստի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների տարբերակներն ու Մոսկվայի հետ գործակցության հավանական ոլորտները: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը շահագրգռված է համաշխարհային հիմնախնդիրների լուծման գործում Ռուսաստանը ներգրավելուն, քանի որ Մոսկվան խոշոր խաղացող է միջազգային հարթակում:
«Դուր է գալիս, թե՝ ոչ Ռուսաստանը համաշխարհային ասպարեզում խոշոր դերակատար է և այն մեծացրել է իր քաղաքական ներկայությունն աշխարհի շատ մասերում, ներառյալ երկրներ, որտեղ հետաքրքրություններ ունի Եվրամիությունը, Լիբիան, Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը և Սիրիան խոսուն օրինակներ են: Ես նկատի ունեմ նաև Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի կողմ է նաև Ռուսաստանը, և որը մենք պետք է վերադարձնենք անհրաժեշտ հուն»,- նշել է նա: