ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը համագործակցության պայմանագիր են ստորագրել։
Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները, կողմերը սույնով ստանձնել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` աշխատանքային օրենսդրության կիրարկման մասին գործատուների համար ձեռնարկ մշակելու և հրապարակելու, ինչպես նաև համատեղ իրազեկման միջոցառումներ իրականացնելու համար։