Իսրայելի արտգործնախարար Յաիդ Լապիդը պատմության մեջ առաջին անգամ այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ որպես Էմիրությունների արտգործնախարարի հյուր: Այս մասին հայտնում է Իսրայելի պետական ռադիոն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Յաիր Լապիդի երկօրյա այցի շրջանակում կայացել են Աբու Դաբիում Իսրայելի դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունները: Հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԱՄԷ այցը պատմական է որակել:
2020-ի սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում ամերիկյան կողմի ակտիվ միջնորդությամբ Իսրայելը ԱՄԷ-ի ու Բահրեյնի հետ հարաբերությունները կարգավորելու փաստաթուղթ էր ստորագրել: