Այսօր Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը Ալմելոյի իր գործընկերոջ` Այրեն Խերիտցնի հետ ստորագրել են Էջմիածին ու Ալմելո քաղաքաների միջև համագործակցության փոխհամաձայնության հուշագիր: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը:
Հուշագիրը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև փոխշահավետ բարեկամական համագործակցությունը մի շարք ոլորտներում` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ և այլն։
Սույսով կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների և մասնագետների միջև գործուներության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու համար։
Հուշագրի հեռավար ստորագրմանը մասնակցել են Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան իգրան Բալայանը, ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, երկու քաղաքների ավագանու անդամները։