Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը երեկ ստացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Բադասյանն իր օրինակով բոլորին հորդորում է պատվաստվել:
«Պատվաստվե՛ք։ Հաջորդ ալիքի դեպքում արդեն մարդկային կյանքերի փրկությունը մեր պատվաստումներից է կախված լինելու»,- գրել է Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում։