Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը փոքր կղզի պետությունների առողջապահության թեմայով գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային հանրությանը կոչ է արել դասեր քաղել կորոնավիրուսի ներկա իրավիճակից՝ նոր համաճարակին ու համավարակին պատրաստվելու համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:
ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը «դրանց կանխարգելման, հայտնաբերման ու արագ արձագանքման համար»:
Թեդրոս Գեբրեյեսուսը բարձրաձայնել է նաև պատվաստումների անհավասարության մասին: Նրա խոսքով՝ ցածր եկամուտով շատ երկրներ մինչև այժմ չեն ստացել բավականաչափ պատվաստանյութ, իսկ բոլոր պատվաստումների 77 տոկոսը կատարվել է 10 երկրում: