Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ ԱՀ անվտանգության խորհրդի անդամների, պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին։
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ տեղում հոգևոր կարգ է կատարվել, ելույթով հանդես է եկել ԼՂՀ ԱԿԱՀ միության նախագահ Վերա Գրիգորյանը: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին։