«Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ շաբաթասկզբին մասնակիցներն այցելել են Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիր, որը հիմնվել է 13-րդ դարում:
Այնուհետ սփյուռքահայ պատանիներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, որը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո:
Ապա ծրագրի մասնակիցները եղել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
«Քայլ դեպի տուն» ծրագիրը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրն է: