Մեկնարկում է «Դասարան + դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։
Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Լիլի Էլբակյանը, Ստեփան Ղամբարյանը։
«Դասարան + դասական» մշակութային կրթական ծրագրին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանների աշակերտներ։ Մասնակցությունը ծրագրին անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մրցութային կարգով։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել մասնակցության հայտն ու մոտիվացիոն նամակը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1H9Nc0VwNfREryHrbb3DZLQz.../edit:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։