Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:
Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր: