Քուվեյթում մի տղամարդու ձերբակալել են այն բանից հետո, երբ նա սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ տրտնջալով եղանակից:
TikTok-ում, այնուհետև Թվիթերում տարածված հոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է հեղինակն ավազի փոթորկի միջով անցնելիս ծիծաղում և հայհոյում տապն ու փոշին: Քուվեյթի ներքին գործերի նախարարը Թվիթերում գրել է, որ «վիրավորական» տեսահոլովակի հետևում կանգնած անձը ենթակա է դատական պատասխանատվության:
BBC-ն հայտնում է, որ Եգիպտոսի քաղաքացի տղամարդը կարտաքսվի Քուվեյթից: