Հունիսի 28-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 60-ամյա վարորդ Լևոն Հովսեփյանը և 60-ամյա ուղևոր Հայկանուշ Սիմոնյանը մահացել են, իսկ 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Ռենոյի» 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: