Հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը։
Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով։ Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։
Հայաստանում գործում են նաև շրջիկ կետեր՝ քաղաքացիների համար պատվաստումն առավելագույնս հասանելի դարձնելու համար։