Սևանա լճի մակարդակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել` 1900.81 մ (27.06.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.262 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 27-ը ներառյալ, 67.229 մլն մ³:
Արփա-Սևան ջրատարով հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.519 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 27-ը ներառյալ՝ 123.659 մլն մ³: