ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովը (UNCTAD) հրապարակել է «Համաշխարհային ներդրումների զեկույց– 2021» (World Investment Report – 2021) անվամբ զեկույցը: Նշվել է, որ COVID-19 համաճարակի հետևանքով աշխարհում գրանցված օտարերկրյա ուղղակի ներդրումների քանակը նախորդ տարի 35%-ով նվազել է, ինչը 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումների քանակը նվազել է 66% -ով, ինչը երկու անգամ գերազանցում է աշխարհի միջին ցուցանիշը: 2019թ.-ին երկրում ներդրվել է 1 միլիարդ 504 միլիոն դոլար, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 507 միլիոն դոլար:
Օտար երկրներում Ադրբեջանի ուղղակի ներդրումները ևս նվազել են: 2019թ.-ին Ադրբեջանի կողմից արտասահմանյան երկրներում ներդրվել է 2 միլիարդ 432 միլիոն դոլար, իսկ 2020թ.-ին ՝ 825 միլիոն դոլար: