Անգլիական Քենթ կոմսության կանգառներից մեկում անծանոթ քաղաքացին հայտնաբերել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության 50 էջանող գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում են հիմնականում Սև ծովում Ղրիմի մերձակայքում Defender բրիտանական ականակրի տեղաշարժին, և հանձնել է BBC-ին:
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ընդունել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից փաստաթղթերի կորստի փաստը: Կատարվում է հետաքննություն:
Այս առիթով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հեգնել է՝ հարց ուղղելով բրիտանական խորհրդարանին, թե «ի՞նչ իմաստ ունի զգուշանալ ռուս հաքերներից, եթե կան բրիտանական ավտոբուսի կանգառներ»:
Փաստաթղթերից պարզ է դարձել, որ կազմակերպելով ավիակրի անցումը Ղրիմի ափերի մոտով՝ Լոնդոնը ցանկացել է իր աջակցությունը հայտնել Կիևին և ընդգծել, որ Մեծ Բրիտանիան չի վախենում օգտագործել ուկրաինական համարվող ջրերը:
Անցյալ շաբաթ ռազմանավի գործողությունները մեծացրին դիվանագիտական լարվածությունը Միացյալ Թագավորության և Ռուսաստանի միջև: