2021 թվականի հուլիսի 2-ից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկվելու է տեխնիկական ժամանակակից լուծումներով և թվային գործիքներով համալրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը։
Կայքի վերազինման արդյունքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող կայքն այլևս հասանելի չի լինի, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը կգործի https://ajurd.am հասցեով:
«Խնդրում ենք 06.07.2021 թվականին և դրանից հետո ավարտվող լոտերի աճուրդներին մասնակցելու համար գրանցվել 2021 թվականի հուլիսի 2-ից սկսած»,- ասված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարության մեջ: