Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը՝ տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:
Նշենք, որ համապատասխան որոշումն ընդունվել էր 2020 թվականի հունիսի 11-ին Կառավարության նիստում:
Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն: