Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ։
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշվով հաղթել է իտալացի Սիմոնե Պիրոդուին, այնուհետև առավելության հասել շվեյցարացի Թոմաս Էփի նկատմամբ։
Հայ մարզիկը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով առավելության էր հասել հույն մարզիկի նկատմամբ։ Եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի ռուս Խունկերովի հետ: