Վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: