Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը՝ հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
պատվաստումից առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա,
եթե հարցման, անամնեզի և ստուգաթերթի լրացման արդյունքում չկա հակացուցում, ապա կատարվում է պատվաստումը,
ցանկացած ախտանշանի կամ գանգատի դեպքում քաղաքացին ուղարկվում է հետազոտության,
հղիության թեստի անհրաժեշտություն նույնպես չկա,
1-ին դեղաչափից հետո՝ մինչև իմունիտետի ձևավորումը, ժամանակ է անհրաժեշտ, այդ պատճառով հնարավոր է վարակվել,
2-րդ դեղաչափն ապահովում է առավելագույն պաշտպանություն:
COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։