Ադրբեջանի զինված ուժերը, թուրքական բանակի ներկայացուցիչների հետ, հանրապետությունում սկսել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2021» համատեղ զորավարժությունները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զորավարժանքներին, ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության, կմասնակցեն 600 զինծառայող, 40 տանկ և այլ զրահամեքենաներ: «Զորավարժություններին ներգրավված են նաև տարբեր տրամաչափի մինչև 20 հրետանային և ականանետային զենքեր, յոթ մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, տարբեր նշանակության երեք անօդաչու թռչող սարք և մինչև 50 միավոր մեքենա»,- նշվում է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության մեջ: Զորավարժանքները կտևեն մինչև հունիսի 30-ը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ սեպտեմբերին նախատեսված են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համատեղ զորավարժությունները, որոնց կմասնակցեն այդ երեք երկրի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները: