Շրջանը ընտրական էր նաև հարևան Իրանի համար: Երկիրը նախագահ էր ընտրում: Հունիսի 18-ին կայացած ընտրությանը հաղթեց 2017-ին Հասան Ռոհանիին պարտված թեկնածուն՝ Էբրահիմ Ռաիսին: Նա 61 տարեկան է, Իրանի նախկին գլխավոր դատախազը: Հայացքներով պահպանողական է, 1979-ի Իսլամական հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու երկրում հայտնի հոգևորականներից մեկի փեսան:
Միջազգային մամուլին հետաքրքրող գլխավոր հարցն է՝ ինչ սպասել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման հարցին Ռաիսիի հակիրճ ու բացասական պատասխանից հետո ու հաշվի առնելով նաև փաստը, որ 2019-ին Վաշինգտոնը Էբրահիմ Ռաիսիին էլ էր ներառել պատժամիջոցների ցուցակում:
Մեզ հետաքրքրող հիմնական թեման իհարկե Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարն է, որոնց մասին է Հայկ Նավասարդյանի ռեպորտաժը: