Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք՝ գրում է stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում անցկացվել է 35 928 թեստ, որից 16 639-ը՝ հակամարմինների արագ թեստով, և 19 289-ը՝ ՊՇՌ:
Դրականության ցուցանիշը. օրական 2,1%, վերջին 14 օրը` 2,47%, վերջին 7 օրը` 2,33%:
Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 937 դեպք: Ապաքինվել է ևս 438 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 348 705:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչև օրս կորոնավիրուսից մահացել է 5 255 անձ:
Երկրում պատվաստվել է 251 529 մարդ, վերջին մեկ օրում՝ 2 984:
Կարանտինային գոտիներում գտնվում է 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 592-ը: