Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ճանաչվել է Ուկրաինայի կինոյի պատմության լավագույն ժապավենը: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA կայքը:
Յոթերորդ տեղում է Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և հարթմնի» կինոնկարը: Ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումը կատարվել է 2020-ի հունիսից-հոկտեմբեր ամիսներին: Ընդհանուր առմամբ եղել է 186 կինոնկար, 97 ֆիլմ ընտրվել է առանց ժանրային, տևողության, նկարահանման և թողարկման թվականի և այլ սահմանափակումների:
100 լավագույնների մեջ եղել է 68 խաղարկային, 26 վավերագրական և 6 անիմացիոն ֆիլմ:
Ուկրաինայի հայերի միությունն ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքները մասսայականացնելու ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ասել է, որ գիտությունն ու մշակույթը մշտապես ուշադրության կենտրոնում են: