ՉԹՕ-ները կարող են խնդիրներ առաջացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար՝ ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցի մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Չբացահայտված թռչող օբյեկտներն ինքնին խնդիր են թռիչքների անվտանգության ոլորտի համար և կարող են մարտահրավեր դառնալ ԱՄՆ ազգային անվտանգության համար: Անվտանգության ոլորտում մտահոգության պատճառը հիմնականում այն է, որ օդաչուները գործ ունեն առավել ծանրաբեռնված օդային տարածքի հետ»,- նշվում է փաստաթղթում: