Իրանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:
Առաջին փորձնական խմբաքանակի արտադրությունը սկսել է Իրանի Actover դեղագործական ապրանքների առաջատար արտադրողը:
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը Թեհրան է բերվել փետրվարի 4-ին, այնուհետև՝ երկրում սկսվել է պատվաստման գործընթացը: