Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկը, որը կանցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ և կմիացնի Սև և Մարմարա ծովերը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Թուրքիայի ղեկավարը ներկա է եղել հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը՝ սեղմելով խորհրդանշական կոճակը:
«Ստամբուլ» ջրանցքը կունենա 45 կմ երկարություն և առնվազն 275 մետր լայնություն, խորությունը կլինի 21 մետր:
Թուրքիայի նախագահը նշել է, որ հաշվարկների համաձայն՝ մինչև 2050-ը Բոսֆորի նեղուցով տարեկան կանցնի մոտ 78 հազար նավ, մինչդեռ հնարավոր է ապահովել 25 հազար նավի անվտանգ նավարկումը: