Պաշտոնական Անկարան թուլացնում է լարվածությունը՝ մեղմելով իրավիճակը, սակայն եվրոպական երկրները շարունակում են զգուշանալ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Միջերկրական տարածաշրջանում միգրացիոն ամենամյա հոսքը դադարեցնելու Թուրքիայի «կառուցողական գործակցությանը»: Այս մասին տեղեկանում ենք Anadolu գործակալությունից:
Էմանուել Մակրոնի հավաստմամբ՝ Թուրքիայի ու Եվրամիության միջև խիստ և բաց երկխոսությունն ու օգտակար քննարկումներն արդյունք են տվել:
«Անցյալ տարի մենք նշաձող էինք սահմանել Անկարայի համար: Թուրքիան պետք է թուլացներ լարվածությունն ու գնար ԵՄ-ի հետ կառուցողական գործակցության ուղով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը նշել է, որ ԵՄ-ը կարող է միայն խրախուսել շարունակել տարածաշրջանային որոշ հակամարտությունների հարցում կառուցողական դիրքորոշմանն ուղղված ջանքերը: