Հայաստանի կառավարությունը ևս վեց ամսով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ սա պետք է դիտարկել Թուրքիայի նկատմամբ ոչ միայն որպես տնտեսական սանկցիա:
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կգործի մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Ինչու Կառավարությունը մերժեց թուրքական ապրանքի ներմուծումը կրկին 6 ամսով և ոչ ավելի երկար ժամանակով: Խնդիրը Եվրասիական տնտեսական միության մեր պարտավորվածությունների մեջ է: Համապատասխան պայմանագրով, անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ, որը կարող է գործել այն սահմանելու օրվանից առավելագույնը 6 ամսվա ընթացքում, սակայն ոչինչ չի խանգարում, որ 6 ամսից հետո արգելքը կրկին երկարաձգվի, և քանակական շեմ չկա: Թուրքական ծագում ունեցող ապրանքներ չեն կարող ներմուծվել Հայաստանի տարածք նույնիսկ ԵԱՏՄ անդամ պետություններից։ Ի դեպ՝ նախորդ 6 ամիսների ընթացքում արգելքի արդյունքում Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։ Ինչու ոչ բոլոր ապրանքատեսակների վրա չի տարածվում սահմանափակումը:
Էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Էապես փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը։
Վահան Քերոբյան - Կտրուկ փոխվել է նաև ներմուծվող ապրանքների կազմը։ Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք, ապա այժմ հիմնականում՝ շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք, բնական կաշի:
Ի դեպ տեղական կաշվի արտադրությունը զարգացնելու նպատակով կառավարությունը նաև չմշակված կաշվի արտահանման արգելք է սահմանել, որպեսզի այն էժան գներով արտահանվելու փոխարեն մշակվի տեղում ու արտահանվի արդեն որպես պատրաստի արտադրանք։ Հնարավոր է արդյոք ամբողջությամբ վերահսկել թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը Հայաստան: Գործատուների միության նախագահի խոսքով՝ հնարավոր չէ: Նախկինում թուրքական ապրանքը վերափաթեթավորվում էր Վրաստանում, այժմ նաև Արաբական միացյալ Էմիրություններում:
ՊԵԿ փոխնախագահը ևս չի ժխտում, որ թուրքական ապրանքների ներմուծման զարտուղի ճանապարհներ դեռևս գործում են:
ՊԵԿ-ը նախագահը նշում է, որ այժմ, երբ Հայաստան-Վրաստան հաղորդակցությունը վերականգնվել է, քաղաքացիների կողմից զարտուղի ճանապարհներով արգելված ապրանքի ներկրման փորձեր ևս լինեն:
Որպեսզի զարտուղի ճանապարհներով հնարավոր չլինի ներմուծել թուրքական ապրանք՝ լավագույն լուծումը կամ այլընտրանքը գործատուների միության նախագահը տեսնում է տեղում արտադրության կազմակերպմամբ կամ այլ երկրներից ներկրելով:
Որ թուրքականը զգալիորեն զիջել է իր դիրքերը մեր շուկայում՝ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Վերջին շրջանում շուկայում կարելի է ավելի հաճախ հանդիպել նաև տեղական արտադրության հագուստների:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան