Արմավիրի մարզի մի քանի համայնքի բնակիչներ այսօր փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենա մնացել էր խցանման մեջ: Բողոքի ակցիայի պատճառը ոռոգման ջրի խնդիրն է:
Ցուցարարների և ցույցը հսկող ոստիկաններիի միջև հրմշտոց է սկսվել, իրավապահներին հաջողվել է բացել ճանապարհը: Բնակիչները նշել են, որ գրեթե մեկ շաբաթ ջուր չունեն, այգիները չորանում են:
Հովտամեջ գյուղի մոտ հավաքվածները պահանջել են հանդիպում Արմավիրի մարզպետի հետ: Բերքը կորցնելու վտանգի առաջ կանգնած գյուղացիների հետ հանդիպել է «Ջրառի» գլխավոր ինժեներ Աղվան Բեգլարյանը, որը հավաքվածներին ներկայացրել է խնդրի պատճառը:
Խոստացել է, որ մինչև օրվա վերջ հարցը վերջնական լուծում կստանա: