Վաշինգտոնն ու Փարիզը միակարծիք են, որ Չինաստանին չպետք է թույլ տալ գերիշխող դերակատարում ունենալ աշխարհում: Այս մասին համոզմունք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը «նույն հաճախականության վրա են» Չինաստանի գլխավորությամբ համաշխարհային կարգի հավանական հաստատմանը դիմակայելու մտադրության հարցում:
Բլինքենի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը չի ձգտում «զսպել Չինաստանին» կամ «փորձել Չինաստանին հետ գցել»: ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել իրերի դասավորությունը: