Իրանի կողմից ուրանի հարստացման ուղղությամբ ջանքերի լարումը կարող է խանգարել Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը միտված բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Եթե դա շարունակվի, և նրանք շարունակեն շահագործել առավել կատարյալ ցենտրիֆուգներ՝ հասնելով (ուրանի հարստացման) ավելի բարձր մակարդակի, ապա ինչ-որ պահի այն լրջորեն կբարդացնի գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի՝ Վիեննայում խորհրդակցությունների դադարեցման հավանականությանը՝ Բլինքենը ժամկետներ չի նշել, սակայն հավելել է, որ նման հնարավորությունն «ավելի է մոտենում»: