Հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելին և ԹՊԻՀ բաժնի իրավական հարցերով խորհրդական Ադի Հոլովեյին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:
Հայկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:
Սա տիկին Հանսելի առաջին հանդիպումն է Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: